Մուրադովի ինքնաթիռով Հայաստան են վերադառնում հինգ գերիներ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24 News

գերիներ

24News-ի տեղեկությունների համաձայն՝ այս պահին ՌԴ հարավային օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ինքնաթիռով Բաքվից Հայաստան են վերադառնում ևս հինգ գերիներ։

Ակնկալվում է, որ օդանավը վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանում առաջիկա մեկ ժամվա ընթացքում:

Ավելի ուշ Sputnik.Armenia-ն հրապարակեց վերադարձող գերիների անունները:

Նրանք են.

1.Ամբարդանյան Մելս Կարապետի
2.Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի
3.Մանուկյան Ժորա Վանոյի
4.Սողոմոնյան Սեդրակ Սամվելի
5.Մանուկյան Հովսեփ Ռոբերտի

--00--ԱԹ