Անցկացվել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության, անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի առցանց նիստ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24 News

նիստ

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և  անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի առցանց  նիստի աշխատանքներին:

Օրակարգում ընդգրկված եղել է 10 հարց, որոնցից մի քանիսի քննարկումը լրամշակման նպատակով օրակարգից հանվել է:

«Խաղաղարար գործունեության և  խաղաղապահ ուժերի մասին» ՀԱՊԿ մոդելային օրենքի նախագծի մշակման վերաբերյալ հայկական կողմը ներկայացրել է առաջարկներ՝ հիմնված ՀՀ պաշտպանության, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունների ներկայացված եզրակացությունների վրա:

Առաջարկներն ընդունվել են ՀԱՊԿ ԽՎ քարտուղարության կողմից և միտված են ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելուն:

«Խաղաղարար գործունեության և խաղաղապահ ուժերի մասին» ՀԱՊԿ մոդելային օրենքի նախագիծը մշակվում է ՀԱՊԿ ԽՎ գործունեության ծրագրի համաձայն` ՀԱՊԿ անդամ երկրների 2021-2025թթ. ազգային օրենսդրության մերձեցման և ներդաշնակեցման նպատակով:

--00--ԱԹ