1 միլիոն օգտատեր, նոր ծառայություններ. Սարգսյանը՝ «Ճամփորդի՛ր առանց Covid-19»-ի մասին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24 News

Հոկտեմբերի 11-ին «Ճանապարհորդում եմ առանց Covid-19» հավելվածից օգտվողների թիվը գերազանցել է մեկ միլիոնը: Այս մասին այսօր հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի փոխնախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Մեզ համար անսպասելի էր օգտատերերի թվի նման կտրուկ աճը, մենք սկսել ենք շատ համեստ թվերից, առաջին ամսվա ընթացքում օգտատերերի թիվն ավելացել է 30 000-ով, իսկ սեպտեմբերին ԵԱՏՄ 100 000 քաղաքացիներ են ներբեռնել մեր հավելվածը, դարձել օգտատեր»,- ասել է նա:

Սարգսյանը կարևորել է, որ մեկ միլիոն քաղաքացիներ այս հավելվածից օգտվում են ոչ թե մեկ, այլ բազմակի անգամներ: 

«Մեր հավելվածից օգտվում են արդեն ոչ միայն ԵԱՏՄ, այլև ԱՊՀ անդամ երկրները՝ Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանն ու Մոլդովան: Սա նշանակում է՝ այդ երկրներն իրենց քաղաքացիներին հնարավորություն են տալիս օգտվել այս հարմար, պարզ, արդյունավետ միջոցից, որը սահմանը հատելու հնարավորություն է տալիս»,- ասել է նա:

Սարգսյանը հայտնել է, որ ընդլայնվում են նաև մատուցվող ծառայությունները: Նրա խոսքով՝ արդեն հնարավորություն կա օգտատերերի պատվաստված լինելու մասին տեղեկություններ հաղորդել: Այս ծառայությունը հասանելի է ՌԴ, Ոզւզբեկստանին, Ղրղզստանին ու Հայաստանին: 

Մանրամասները՝  տեսանյութում:

--00--ԱԹ