Սահմանվել է ոչ գծային հեռարձակողների՝ առանց լիցենզավորման հեռարձակման թուլտվության կարգը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24 News

հեռուստատեսություն

ՀՌՀ-ն սահմանել է ոչ գծային հեռարձակողների կողմից առանց լիցենզավորման տեղեկատվության հեռարձակում իրականացնելու թուլտվություն ստանալու կարգը:

«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասի և 53-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

Սահմանել`

1. Ոչ գծային Հեռարձակողների կողմից առանց լիցենզավորման տեսալսողական տեղեկատվության հեռարձակման գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին, այն ոչ գծային Հեռարձակողները, որոնք իրականացնում են առանց լիցենզավորման տեսալսողական տեղեկատվության հեռարձակման գործունեություն, թույլատրող որոշում ստանալու համար հայտերը ներկայացնում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում»,- նշված է կարգում:

--00--ԱԹ