Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել, եվրոն ու ռուբլին թանկացել են․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

դոլար

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի համաձայն՝ դոլարի փոխարժեքը հոկտեմբերի 19-ին կազմել է 477.34 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.93 դրամով: 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 556.82 դրամ, աճել է 2.94 դրամով։

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 659.30 դրամ, աճել է 2.64 դրամով։

Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.74 դրամ, աճել է 0.03 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝  356.35 դրամ, ոսկի՝ 27,130.9 դրամ, պլատին՝ 15,945.36 դրամ:

--00—ԼՄ