Ֆրանսիայից ժամանած բժիշկներն Արցախի բնակիչների համար անվճար հետազոտություններ կանցկացնեն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24 News

բժիշկ

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են.

«Հոկտեմբերի 22-ին ք․Երևանում «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» -ում Ֆրանսիայից ժամանած բժիշկներ Իրենա Կոսեյանի և Բարույր Բարուժանի կողմից Արցախի բնակիչների համար կիրականացվեն անվճար խորհրդատվություններ և հետազոտություններ։

Կարող են դիմել այն անձինք, ովքեր ունեն մաշկային քաղցկեղ և մաշկային հիվանդություններ։ Հոկտեմբերի 21-ին ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված տրանսպորտային միջոցով բոլոր դիմողները կտեղափոխվեն ք․ Երևան։

Տեղեկությունների համար կարող եք դիմել ԱՀ առողջապահության նախարարություն կամ զանգահարել 04794-35-65 հեռախոսահամարով»։

--00--ԱԹ