Երևանում Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդանիստ համալիրի կկառուցվի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24 News

եկեղեցի

Երևանում Ռուս Ուղղափառ եկեղեցու տաճարը նախատեսվում է կառուցել չպահպանված առաջին ուղղափառ եկեղեցու տեղում: Այս մասին ՌԻԱ-Նովոստիին պատմել է Երևանի և Հայաստանի արքեպիսկոպոս Լեոնիդը:

«Հայաստանում ուղղափառ քրիստոնյաների միավորման կենտրոններից մեկը կլինի տաճարային համալիրը, որի շինարարությունը նախատեսվում է Երևանում: Հատկանշական է, որ Երևանում առաջին ուղղափառ եկեղեցին, որ օծվել է ի պատիվ Ամենասուրբ Աստվածածնի, ժամանակին եղել է հենց նույն հատվածում, որտեղ այժմ նախատեսվում է համալիրի կառուցումը: Ցավոք, եկեղեցին մինչև մեր օրերը չի պահպանվել, ինչպես և շատ այլ քրիստոնեական սրբավայրեր»,- հայտնել է նա:

Արքեպիսկոպոսի խոսքով՝ դեռ վաղ է խոսել եկեղեցու կառուցման ժամկետների մասին, առաջնային խնդիրը Հայաստանի Հանրապետությունում ՌՈւԵ-ի՝ լիարժեք կարգավիճակ ստանալու գործընթացն ավարտին հասցնելն է:

--00--ԱԹ