Մարդկության ճակատագիրը չպիտի թողնել 2-րդ աշխարհամարտը հաղթած երկրների ողորմածությանը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24 News

էրդողան

Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսել է իր շրջագայությունն աֆրիկյան երկրներում։ Առաջին կանգառն Անգոլան էր:

Էրդողանը ելույթ է ունեցել Անգոլայի խորհրդարանում՝ անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, համագործակցության ներուժին, այդ թվում նաև ժողովրդավարության և տնտեսության զարգացման հարցում․ գրել է Ermenihaber.am-ը։

Էրդողանը խոսել է նաև միջազգային կարգերի թուրքական կոնցեպտի մասին՝ կրկնելով, որ «աշխարհը 5-ից մեծ է»՝ նկատի ունենալով ՄԱԿ ԱԽ անդամ 5 մշտական անդամներին:

Ըստ Էրդողանի՝ Թուրքիան գաղութատիրական անցյալ չի ունեցել, զուգահեռաբար 100 տարի պայքար է մղել իմպերիալիստական ուժերի դեմ, իսկ հիմա էլ պայքարում է միջազգային կարգերի անարդարությունների դեմ:

«Մենք պաշտպանում ենք այն տեսակետը, որ մարդկության ճակատագիրը չպետք է թողնել 2-րդ համաշխարհային պատերազմը հաղթած մի խումբ երկրների ողորմածությանը»:

Թուրքիայի նախագահի դիտարկմամբ՝ անհնար է, որ համաշխարհային անվտանգության ճարտարապետությունը նույնը մնա, երբ աշխարհը փոխվում է, արմատական վերափոխման են ենթարկվում, դիվանագիտությունը, առևտուրը և միջազգային հարաբերությունները:

Նա կարծիք է հայտնել, որ միջազգային կարգերի փոփոխության պահանջների անտեսումն անարդարություն է Աֆրիկա մայրցամաքի և Անգոլայի նման ուժեղ երկրների նկատմամբ:

Այս համատեքստում էրդողանը խոսել է Աֆրիկայի հանդեպ Արևմուտքի մոտեցումների և քաղաքականության մասին՝ նշելով. «Դեռ կան երկրներ, որոնք չեն ընդունում Աֆրիկայի ժողովուրդների անկախությունը և հավասարությունը: Թուրքիան մերժում է Արևմուտքի օրիենտլիստական մոտեցումները Աֆրիկա մայրցամաքի նկատմամբ և Աֆրիկայի բոլոր ժողովուրդներին համարում է Թուրքիային բարեկամ»:

 --00—ՄՀ