6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Անթալիայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

նկար

Ներկայիս Թուրքիայի հարավային Անթալիա նահանգի Քաշ շրջանից 191կմ հեռավորության վրա՝ Միջերկրական ծովում, գրանցվել է 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, գրում է ermenihaber-ը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժն արձանագրվել է հոկտեմբերի 19-ին վաղ առավոտյան։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 36.1 կմ խորության վրա։

Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ երկրաշարժը եղել է 6․1 բալ։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։  

--00—ԼՄ

Տեսանյութեր