Ջիլ գյուղում այրվել է մոտ 8 տոննա անասնակեր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,  24 News

հրդեհ

Հոկտեմբերի 18-ին` ժամը 14:24-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջիլ գյուղի սկզբնամասում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հրդեհը մեկուսացվել է ժամը 16:30-ին, մարվել՝ 18:00-ին: Այրվել է կուտակած անասնակեր (մոտ 8 տոննա)։

--00--ԱՀ