Վանոն ընկավ անարդար հարվածների մսաղացը, նա պետք է վերադառնար, պետք է այդ հարցով զբաղվեին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

«Վանոն ընկավ անարդար հարվածների մսաղացը, նա պետք է վերադառնար, պետք է այդ հարցով զբաղվեին»,- 24TV-ի հետ զրույցում նշեց բանաստեղծ, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ անդրադառնալով գրչընկերոջ՝ Վանո Սիրադեղյանի մահվան գույժին։

«Վանոն դարձավ միֆական կերպար, փրկիչ, առաքյալ, էն, ինչ, որ ինքը չէր սիրում։ Վանոն դարձել էր ժամանակի իր կերպարը, նշանն ու խորհրդանիշը, և միշտ քննարկվելու է ու չի ավարտվելու։ Երբ միֆ է դառնում անհատը, նաև ողբերգության է ենթարկվում, այդպիսին էր Վանոն։ Վանոն չէր խուսափի թիթեռի պես դեպի կրակը գնալուց և կարող էր խարդավանքների մեջ ընկնել։ Վանոն կտակ գրե՞լ է, ի՞նչ է ցանկացել, բայց հավատացած եմ, որ կցանկանար Հայաստան վերադառնալ, իր երկրում հուղարկավորվել։ Վանոյի պես անհատը չի կարող մատնվել անհայտության, պատահական չպետք է մնա չգիտեմ՝ որ մասերում։ Հայաստանն է Վանոյի հանգստության վերջնական հանգրվանը, որովհետև նրա գրվածքների խորքում Հայաստանն էր»,-շարունակում է Էդվարդ Միլիտոնյանը։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։ 

Տեսանյութեր