ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացրել է «ՏԻՄ ընտրությունների դասերը» վերտառությամբ հոդվածը: Հոդվածում թվարկվում են մի շարք դիտարկումներ, որոնք, ըստ Խմբի, այդ դիտարկոմները շատ ավելի կարևոր են, քան այն, թե ընտրությունների արդյունքում որ համայնքում ով ընտրվեց համայնքապետ:
«Ո՞վ հաղթեց» կամ«Ո՞վ պարտվեց» պարզ հարցերի հետևում իրականում խորքային պրոցեսների նախանշաններ են։
Դրանք շատ ավելի կարևոր են, քան համայնքապետերի անուն-ազգանունները։
1. Իշխող կուսակցությունը տեսանելի պարտություն է կտրել։
2. Հունիսի 20-ի էլեկտորալ պատկերը արդեն հնացած է։
3. Մասնակցության ցածր ցուցանիշները խոսում են ժողովրդի և պետականության վտանգավոր օտարացման մասին։
4. Հայաստանում սրընթաց գնում է հասարակության կենցաղայնացում՝ ինչը լրացուցիչ ռիսկ է անվտանգային նման մարտահրավերներ ունեցող պետության համար։
5. Հայաստանում առկա է նոր քաղաքական-հասարակական հոսանքների և միավորների կենսական պահանջ։ Հունիսի 20-ի միավորներներից, ըստ էության, մասնակցել է միայն ՔՊ-ն, որն էլ կրել է պարտություն։
6. Անձնական հարթությունում՝ բանտում նստած Առուշը հաղթել է զորքով շրջող Նիկոլին։ Սա ուղիղ ահազանգ պետք է լինի Նիկոլի և «մեր դեմ խաղ չկա» հոգեբանությամբ իշխանական նեղ թիմի համար։ Գորիսի ընտրությունների դասերն են.
- Հրաժարվել անձնական վատություններից, հարցերը անձնական հարթության մեջ տեղավորելուց։ Ոչ մի իշխանություն հավերժ չէ և անձնական վատությունները ունենում են հիշողություն։ Դա ոչ մեկին պետք չէ։ Հենց իշխանությունը հասկացավ սա և փոխեց իր ոճը, մթնոլորտը երկրում նկատելիորեն կլիցքաթափվի, ինչը ձեռնտու է առաջին հերթին իշխանությանը։
- Կուրորեն հրահանգներ կատարող քննիչները, դատախազները, դատավորները պետք է ճիշտ հետևություններ անեն՝ գոնե սեփական շահի գիտակցումով։
7. Որքան էլ զավեշտալի հնչի բայց ՏԻՄ ընտրություններից հետո նվազել են ժողովրդի անունից խոսելու՝ թե իշխանության, թե խորհրդարանական ընդդիմության իրավունքները։
8. Ակնհայտ է դառնում նոր կոնսոլիդացիոն օրակարգի անհրաժեշտությունը։ Հասարակությունը միավորող գաղափարների կարիք ունի։
9. Հանրային տրամադրությունները և հասարակական անորոշությունները առաջիկայում կարող են ստիպել կամ գնալ նոր խորհրդարանական ընտրությունների կամ սահմանադրական փոփոխություններով նախագահական կառավարման համակարգի։
--00--ԿԿ