Վազաշեն գյուղի հարակից հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

նկար

2021 թ. հոկտեմբերի 15-ին Տավուշի մարզի բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ  եղբայրն իրեն պատկանող «ՎԱԶ  2106» մակնիշի ավտոմեքենայով հոկտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։

Մեկ օր անց 65-ամյա տղամարդու  դին հայտնաբերվել է Վազաշեն գյուղին հարակից անտառամիջյան հատվածում՝ «Կրծքավանդակի ձախ կեսի շրջանում ծակած վերք, աջ կոպի արյունազեղում, վերին շրթունքի աջակողմյան հատվածի թափանցող վերք և գլխի շրջանի փափուկ հյուսվածքների բացակայություն» մարմնական վնասվածքներով։

Դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կազմվել է քննչական խումբ:

Կատարվում է նախաքննություն:  Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, տղամարդու մահվան պատճառը պարզելու ուղղությամբ:

--00—ԼՄ