Ռուս-հայկական հարաբերություններն իսկապես դաշնակցային բնույթ ունեն․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

նկար

Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատվել է բովանդակալից երկխոսություն և արդյունավետ համագործակցություն տարբեր ոլորտներում: Ռուս-հայկական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում նման հայտարարություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ըստ ՌԴ առաջնորդի՝ ռուս-հայկական հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա, իսկապես դաշնակցային բնույթ ունեն:

«Մեր պետությունների միջև հաստատվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցություն: Միջտարածաշրջանային համագործակցությունը շատ էական դեր է խաղում ռուս-հայկական կապերի զարգացման գործում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնելու փոխշահավետ ծրագրեր տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար և շատ այլ ոլորտներում», - ասել է նա:

Պուտինը նաև կարևորել է, որ համաժողովի շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնյաները, գիտական ու գործարար շրջանակները կկարողանան փորձի փոխանակմամբ նախանշել հետագա աշխատանքները:

«Հուս ունեմ՝ համաժողովը կանցնի ստեղծագործական, կառուցողական ոգով, սկիզբ կդնի նոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն ռուս-հայկական արդյունավետ գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խթանմանը», - ասել է ՌԴ Նախագահը:

--00—ԼՄ