ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Հունական Օլիմպիա ավանում կվառվի Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատմության մեջ երկրորդ անգամն է, որ կրակի վառման արարողությունը կանցկացվի առանց հանդիսականների ներկայության: Այն պայմանավորված է կորոնավիրուսի պանդեմիայով: Հույն լեռնադահուկորդ Յոաննիս Անտոնիուն 2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերի փոխանցումավազքի առաջին ջահակիրն է լինելու:
24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-20-ը: Պեկինն առաջին քաղաքն է պատմության մեջ, որը ընդունել է թե ձմեռային, թե ամառային խաղերը: Խաղերին կմասնակցեն 4000-ից ավել մարզիկներ 95 երկրից: 7 մարզաձևերում կխաղարկվեն 109 մեդալային հավաքածուներ: