Կրակոցներ՝ Աբովյանում․ 43-ամյա քաղաքացին կրակել է նախկին կնոջ ոտքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

նկար

Հոկտեմբերի 16-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 44 շենքում կրակոցներ են հնչել, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղղբյուրի՝ այդ օրը՝ ժամը 16։30-ի սահմանում, նշված շենքի 3-րդ հարկի մուտքում նույն միկրոշրջանի բնակիչը՝ 43-ամյա Վազգեն Միքայելյանը, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած ատրճանակով կրակել է նույն միկրոշրջանի բնակիչ, 39-ամյա Լյուդմիլա Ա․-ի ուղղությամբ։ Վերջինս ձախ ոտքի ազդրի հատվածում վնասվածք է ստացել։ Վնասվել է նաև մուտքի էլեկտրական լամպը, այն կոտրվել է։

Անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչները տաք հետքերով հայտնաբերել են Վազգեն Մ․-ին, ում մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակը։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

Աղբյուրը հայտնում է, որ Վազգեն Մ․-ն և Լյուդմիլա Ա․-ն նախկին ամուսիններ են և աշխատում են ՍՊԸ-ներից մեկում. Վազգեն Մ․-ն՝ որպես օպերատոր, իսկ Լյուդմիլա Ա․-ն՝ որպես որակավարող։

--00—ԼՄ