ՌԴ-ից ինքնաթիռներով 10 տոննա հումանիտար բեռ է հասցվել Երևան ԼՂ տեղափոխելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով 10 տոննա հումանիտար բեռ է հասցվել Երևան Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու համար, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների կողմից: Առաքվել են սննդի հավաքածուներ, մանկական խաղալիքներ, գրենական պիտույքներ, խառնիչներ, ջրամբարներ, էլեկտրական վառարաններ, որոնք հանձնվելու են մանկապարտեզներին, դպրոցներին, բազմազավակ ընտանիքներին, հարազատներին կորցրած ընտանիքներին և տեղահանվածներին:

Այժմ ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոմոբիլային շարասյունը բեռներ է փոխադրում Երեւանից Ստեփանակերտ։

--00—ԼՄ