Վրաստանում նախօրեին հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 5076 նոր դեպք, մահացել է 44 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

նկար

Վրաստանում նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 5076 նոր դեպք, ապաքինվել է 1126 վարակակիր, իսկ կորոնավիրուսի հետևանքով մահացել է 44 պացիենտ, հայտնում է stopcov.ge-ն:

Վրաստանում համավարակի ամբողջ ընթացքում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոմավիրուսով վարակման 657 հազար 753 դեպք, առողջացել է 609987-ը, մահացել՝ 9440 մարդ: 24 ժամում երկրում անցկացվել է կորոնավիրուսի 62 994 թեստավորում:

Երկրում կատարվել է 1 միլիոն 906 հազար 882 պատվաստում, պատվաստվել է 6673 մարդ:

--00—ԼՄ