ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Գորիս քաղաքի բնակիչ, «Առուշ Առուշանյան» դաշինքի ավագանու թեկնածու Հարություն Սինանյանին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանություն մոտ 1 ժամ պահելուց հետո բաց են թողել:
Հարություն Սինանյանը ասել է, որ հարեւանուհիս տարեց կին է, հիվանդ ոտքերով, խնդրել է, որ իրեն տանի ընտրության, ինքն էլ տարել է, որից հետո իրեն բերման են ենթարկել, գրում է NEWS.am-ը:
Հարություն Սինանյանի փաստաբան Արմեն Մելքոնյան աղբյուրին հայտնել է, թե ոստիկանապետը ասել է՝ բերման չեն ենթարկել ավագանու թեկնածուին, այլ հրավիրել են ոստիկանություն և խնդրել մինչև 20:00 այլևս նման «հրավիրատոմսեր» չտան դաշինքի ներկայացուցիչներին:
Այս մասին Հարություն Սինանյանի փաստաբանն ահազանգել է ՄԻՊ-ին և ոստիկանությանը:
--00—ԼՄ