ՌԴ-ում նախօրեին գրանցվել է կովիդից մահվան 997 դեպք, վարակվածների թիվը 34303 է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

ռդ

Ռուսաստանում նախօրեին կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 34 հազար 303-ով՝ հասնելով 7 միլիոն 992 հազար 687-ի: Սա հաջորդաբար չորրորդ առավելագույն ցուցանիշն է, որը գրանցվում է երկրում մեկ օրվա վարակվածների թվի հաշվարկով: Հիվանդացածների աճը կազմել է 0,43 տոկոս: Այդ մասին հայտնում է հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը,գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ակտիվ դեպքերի թիվը 768 751 է: Նախորդ օրվա ընթացքում բուժվածների թիվն աճել է 18 717-ով՝ հասնելով 7 միլիոն 624-ի: Դուրս գրված պացիենտների թիվը կրճատվել է 87,6 տոկոսով՝ ի տարբերություն վարակվածների ընդհանուր թվի:

Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մեկ օրում գրանցվել է մահվան 997 դեպք՝ ի տարբերություն նախորդ օրվա, երբ գրանցվել էր 1002 դեպք: ՌԴ-ում վարակի հետեւանքով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 223 հազար 312 է: 

--00—ԼՄ