Հայաստանում նախօրեին գրանցվել է 1697 վարակման դեպք, մահացել է 24 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

նկար

Հոկտեմբերի 17-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 281 991 դեպք, որոնցից 253 936-ն` առողջացած, 5778-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21 044 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 886 064 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 11 466 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1697 նոր դեպք: Ունենք 790 առողջացած, 24 մահվան դեպք:

--00—ԼՄ

Տեսանյութեր