24–ամյա վարորդը Mercedes-ով Նորագավիթում մխրճվել է ավտոքարշակի մեջ. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

14

Հոկտեմբերի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմանում  24-ամյա Ավագ Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բսխվել ժողովրդին  հայտնի Նորագավիթում չգործող ճանապարհային ոստիկանության հենակետի դիմաց  Ford Transit  մակնիշի ավտոմեքենայի կայանված քարշակին: Վթարի հետևանքով վարորդ Ա. Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Էրեբունի» բժշկական կենտրոն, գրում է shamshyan.com-ը:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է «Mercedes»-ի վարորդի և քարշակի սեփականատիրոջ ամբողջայկան տվյալները: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: 

--00—ԼՄ

Տեսանյութեր