Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Երասխի տների ուղղությամբ․ հրդեհվել է բնակչի 3-4 հազար հակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

14

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մոտ մեկ ժամ առաջ՝ հոկտեմբերի 16-ին ժամը 23-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վրա: Կրակահերթերը եղել են նպատակային՝ քաղաքացիական տների ուղղությամբ:

Գնդակոծությունից անմիջապես հրդեհվել է Երասխ համայնքի բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը: Հրշեջների ժամանակին գալու շնորհիվ է կրակը մեկուսացվել, որ տների ուղղությամբ չտարածվի:

Սրանք ահաբեկչական հանցավոր արարքներ են: Այս սանձարձակությունները ադրբեջանական իշխանությունների թշնամանքի ու ֆաշիզմի քաղաքականության ուղիղ արդյունքն են:

Ադրբեջանական զինծառայողների համար ակնհայտ է, որ իրենք վնաս են տալիս գյուղացիներին, ոչնչացնում են նրանց գույքը, խախտում են նրանց կյանքի ու սեփականության իրավունքը, խաթարում են խաղաղ կյանքն ու անվտանգությունը:

Այս արարքը ևս մեկ անգամ հիմնավորում է, որ պետք կատարվի է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ  2391 (2021) բանաձևի անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու պահանջը»:

--00—ԼՄ