Տանկիստ Դավիթն իր մի քանի ընկերների հետ զոհվեց դավաճանության, հանցագործության հետևանքով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,  24 News

տանկիստ

Տանկիստ Դավիթն իր մի քանի այլ ընկերների հետ զոհվեց դավաճանության, փնթիության, հանցագործության հետևանքով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պատերազմում զոհվածի հայր  Գեղամ  Նազարյանը:

«Տանկիստ Դավիթի մարմինը , մասունքները հողին հանձնեցին այսօր՝ Եռաբլուրում։

Դավիթ Գեւորգյանը վերջին անգամ տուն էր զանգել, մորը՝ Ալիսին էր զանգել ճիշտ մեկ տարի առաջ։

Դավոն վիրավոր էր, բայց մորը չէր ասել։

Հերոս Դավիթը, տան միակ տղա Դավիթը չի զոհվել իր տանկում։ Դավիթն իր մի քանի այլ ընկերների հետ զոհվեց դավաճանության, փնթիության, հանցագործության հետեւանքով։

Դավիթին, վիրավոր Դավիթին իր ընկերների հետ թողել են անտառում, խոստանալով վերադառնալ...

Դավիթը մի օր մորը երազ է եկել ու ասել՝ մայր, Աստված այսօր խոսեց ինձ հետ։

Դավոն, Աբգարս, Էրիկը, Գոռը, Մխիթարը, Արամը, Հայկազը, Շիրակը, մյուս տղերքը երկնքում են՝ Տիրոջ մոտ։

Իսկ դուք դավաճաններ, վախկոտներ մտածեք ձեր ապագայի ու դատաստանի մասին։

Պատերազմ. Օր 20»,- գրել է նա:

--00—ՄՀ