57-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է քարերին և կողաշրջված հայտնվել ձորում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,  24 News

վթար

Հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 57-ամյա Յուրիկ Թորոսյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 46 կմ հատվածում՝ դեպի Հրազդան քաղաք տանող գոտում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Սևանի բժշկական կենտրոն։ 

Օպերատիվ են գործել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու «Հրազդան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերաբարձ կռունկով դուրս բերվեց և հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

 --00—ՄՀ

Տեսանյութեր