Համավարակի աճի պայմաններում Կոտայքի բուժհիմնարկներում սահմանվել է հերթապահություն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,  24 News

կորոնավիրուս

Համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության համապատասխան ցուցումների, ինչպես նաև հաշվի առնելով հանրապետությունում առկա COVID-19 համավարակի աճող տեմպերը և եղանակային փոփոխություններով պայմանավորված վիրուսային հիվանդությունների ակտիվությունը հատկապես մանկահասակների շրջանում՝ Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ Կոտայքի մարզի տարածաշրջանային պոլիկլինիկական ծառայությունները (Հրազդանի, Աբովյանի, Նաիրիի, Չարենցավանի բժշկական կենտրոններ և Բյուրեղավանի, Նոր Հաճնի պոլիկլինիկաներ) այսուհետ կգործեն՝   Աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-18:00-ը   Ոչ աշխատանքային օրերին կսահմանվեն լրացուցիչ հերթապահություններ՝ ժամը 10:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում:  

 Լրացուցիչ հերթապահությունները կիրականացվեն մանկաբույժ և/կամ ընտանեկան բժշկի մասնակցությամբ և միտված են մեր բնակչությանը պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում ապահովելուն: Եղեք իրազեկված և առողջ:
 

--00—ՄՀ