Պետական բարձր պարգև՝ «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, հայրենիքին ցուցաբերած նշանակալի աջակցության, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ներդրած ավանդի համար, «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի (ԱՄՆ) նախագահ Էդել Հովնանյանը պարգևատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Էդել Հովնանյանին և հանձնել պետական բարձր պարգևը: Նախագահը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել նրան հայրենանվեր գործունեության համար և հետագա հաջողություններ մաղթել:

Պարգևատրմանը հաջորդած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ու «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի նախագահն անդրադարձել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, երկրի զարգացման մեջ սփյուռքի ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորություններին:

--00--ԱԹ