ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Վաղը՝ հոկտեմբերի 17-ին, Հայաստանի ինը համայնքներում՝ Գորիսում, Գյումրիում, Մեղրիում, Տեղում, Տաթևում, Դիլիջանում, Շամիրամում, Ֆերիկում, Ֆիոլոտովոյում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրն է։ Մասնակից քաղաքական ուժերն ու թեկնածուներն այսօր պետք է լռեն՝ չիրականացնելով քարոզարշավ։
Մի շարք համայնքներում ընտրություններն անցկացվելու են համամասանական կարգով, իսկ Շամիրամում, Ֆերիկում, Ֆիոլոտովոյում՝ մեծամասնական կարգով։
Համամասնական ընտրություններին մասնակցում են 17 կուսակցություն ու կուսակցությունների դաշինքներ։
--0--ԿԿ