Վրաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակաման 5076 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

52

Վրաստանում նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակաման 5076 նոր դեպք: Ապաքինվել է 1126 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը 609 հազար 987 է: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 44 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսը խլել է 9440 մարդու կյանք։ Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 մլն 906 հազար 882 մարդ:

--00—ԼՄ

Տեսանյութեր