Իշխան Սաղաթելյանը ընդունել է Արցախի խորհրդարանի երեք խմբակցությունների ղեկավարներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

ԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ընդունեց Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «ԱԺԿ», «Արդարություն» և «ՀՅԴ» խմբակցությունների ղեկավարներ Դավիթ Մելքումյանին, Դավիթ Գալստյանին և Արթուր Մոսիյանին:

Կողմերը քննարկեցին Արցախի Հանրապետության կագավիճակի, Արցախում ստեղծված կացության և խնդիրների կարգավորման վերաբերյալ հարցեր: Երկուստեք կարևորվեց ՀՀ-ԱՀ միջխորհրդարանական հանձնաժողովի ձևավորման անհրաժեշտությունը և հայկական երկու պետությունների խորհրդարանների միջև սերտ և բարձր մակարդակի համագործակցության ապահովումը:

--00--ԱԹ

Տեսանյութեր