Պաշտպանության նախարարը հանդիպել է Չինաստանի ռազմական կցորդին

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15,  24 News

ՊՆ

2021թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքն ու հեռանկարները: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել երկու պետությունների պաշպանության նախարարությունների միջև ներկայիս փոխգործակցության մակարդակը:

    --00—ՄՀ