Մոսկվա են մեկնել ՀՀ դատախազները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

դատախազ

Վերապատրասման ծրագրով Մոսկվա են մեկնել ՀՀ դատախազները: Այս մասին տեղեկացրել է Դատախազության հանրային կապերի բաժինը:

ՀՀ և ՌԴ դատախազները Մոսկվայի ՌԴ դատախազության համալսարանում կվերապատրաստվեն մինչև հոկտեմբերի 26-ը:

«Դատախազներին ողջունել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Օկսանա Կապինուսը: Նա շեշտել է, որ վերապատրաստման ծրագիրը նպատակ ունի բարձրացնելու դատախազների որակավորման մակարդակը:

Ուսումնական ծրագիրն իրականացվում է ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազաությունների միջև ստորագրված 2021-2025թթ. Համագործակցության հուշագրի շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ:

--00--ԱԹ

Տեսանյութեր