Քաղաքական առումով ՌԴ-ն միակ երկիրն էր, որը Հայաստանի կողքին էր 2020 թ. աշնանը. Կոպիրկին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Կոպիրկին

Քաղաքական առումով Ռուսաստանը միակ երկիրն էր, որը Հայաստանի կողքին էր 2020 թվականի աշնանը տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունների ժամանակ, այժմ տարբեր երկրներ տարբեր տարաշրջաններից փորձում են ինչ-որ բան գտնել իրենց համար, ինչ-որ բան ստանալ ստեղծված տարածաշրջանային դասավորվածությունից, սակայն այն ժամանակ բոլորը հիմնականում համեստորեն լռում էին: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ հիշելով «ընկերները դժբախտության մեջ են ճանաչվում» ասացվածքը:

Ինչպես հայտնում է Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի մամուլի ծառայությունը, նման ելույթով դիվանագետը հանդես է եկել «Հայաստան և Ռուսաստան. նոր ռամզավարության հրամայականը» աշխարհաքաղաքական քննարկումների նիստում, որը կայացել է հեկտեմբերի 15-ին Հայ-ռուսական համալսարանում:

«Այժմ մենք լուրջ փոփոխություններով ենք անցնում ինչպես աշխարհում, այնպես էլ Հարավային Կովկասում, ինչպես նաև մեր երկրներում: Ըստ էության, այդպիսի դրամատիկ իրադարձությունների տակ թաքնված է նոր աշխարհակարգի ձևավորման ակնհայտ միտումը: Ներկա պահին տարբեր ուժեր, գերտերություններ, տերությունների դաշինքներ պայքարոմ են այդ նոր, դեռևս անհայտ աշխարհակարգում իրենց դիրքեր համար: Նման պայմաններում է, որ դաշնակիցների՝ դարերով փորձված հարաբերություններն էլ ավելի արդիական են դառնում»,- ասել է ՌԴ դեսպանը:  

Տեսանյութեր