ՀՀ-ում ձևավորվել և խորանում է ձևով՝ ժողովրդավարական, բովանդակությամբ՝ ավտորիտար համակարգ

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15,  24 News

 Հայաստանում ձևավորվել և խորանում է ձևով՝ ժողովրդավարական, բովանդակությամբ՝ ավտորիտար համակարգ։ Բոլոր քայլերը, որոնք համակարգված ու հետևողականորեն անում է ՀՀ գործող իշխանությունը, միտված են ավտորիտար համակարգն ամրապնդելուն։ Այս մասին «Դեպի բռնապետություն․ հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկմանն ասաց «Հայաստանի ժուռնալիստների միության» նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

Ըստ Սեյրանյանի՝ ամենացայտուն օրինակներից է ճնշումը մամուլի և խոսքի ազատության նկատմամբ։

«Գործող իշխանությունը փորձում է վերացնել հանրային կառավարման համակարգի բոլոր այն ենթահամակարգերը, որոնք, թեկուզ փոքր չափով, կարող են իրականացնել իշխանությանը վերահսկելու գործառույթ և ապահովել հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմի առկայությունը, որն ընկած է ժողովրդավարական կարգի հիմքում»,- ասաց նա։

 --00—ՄՀ