ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա Նուր-Սուլթանում

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15,  24 News

ԱՊՀ

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նոր նիստը կկայանա 2022 թ․ հոկտեմբերի 14-ին՝ Ղազախստանի մայրաքաղաքում։

«ԱՊՀ երկրների ղեկավարների հաջորդ նիստը կկայանա Նուր-Սուլթանում, հոկտեմբերի 14-ին»,- ասաց ԱՊՀ Գործադիր հանձնաժողովի նախագահ Սերգեյ Լեբեդևը։

Նա միաժամանակ չբացառեց, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումները կարող են տեղի ունենալ Նուր-Սուլթանում գագաթնաժողովից առաջ:

 --00—ՄՀ