COVID-19-ի գրանցամատյանները կարելի է վարել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

կամուրջ

Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի կազմակերպման ընթացքում կիրառվող սանիտարական կանոնների համաձայն՝ անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության և COVID-19-ի դեմ պատվաստումային կարգավիճակի և բժշկական հակացուցումների վերաբերյալ գրանցամատյանները կարելի է վարել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով, քանի որ գործող իրավական ակտերում հատուկ պահանջ նշված չէ:

Այս մասին տեղեկացնում է ՀՎԿԱԿ կայքը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատը գրանցվում է գրանցամատյանում և պատճենը պահպանվում է, իսկ պատվաստման սերտիֆիկատը գրանցվում է գրանցամատյանում և պատճենը կցվում է աշխատողի անձնական գործին:

Միևնույն ժամանակ, ուժը կորցրած է ճանաչվել անձնակազմի ջերմաչափման վերաբերյալ արդյունքների գրանցման գրանցամատյանի վարման պահանջը։

--00—ԼՄ

Տեսանյութեր