Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 999 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Կորոնավիրուս

Վերջին մեկ օրում կորոնավիրուսային հիվանդությունից մահացության բացարձակ ռեկորդ է սահմանվել Ռուսաստանում։ Ըստ պաշտոնական վիճակագրության, օրական մահացության թիվը կորոնավիրուսային հիվանդությունից 999 է։

Համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է 221 313 մարդ։ Մեկ օրում հիվանդությունն հաղթահարել է 22 268 մարդ, իսկ օրական կտրվածքով վարակակիրների թիվը Ռուսաստանում ավելկացել է 32 196-ով։

--00--ԿԿ