Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Թալիբանի արտաքին գործերի ղեկավարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Անկարա

Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի և Աֆղանստանում Թալիբանի ձևավորած ժամանակավոր կառավարության արգործնախարարի պաշտոնակատար Էմիրհան Մութթաքիի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Հանդիպումից հետո Չավուշօղլուն լրագրողներին է ներկայացրել քննարկված հարցերը՝ նշելով, որ Թալիբանի կառավարությանը մի շարք խորհուրդներ են տվել:

Խորհրդների թվարկելիս Չավուշղօլուն նշել է Աֆղանստանի միասնության համար ներառական քաղաքականության անհրաժեշտության մասին: Այս համատեքստում նա մասնավորապես ընդգծել է երկրի մյուս էթնիկ խմբերին ևս կառավարման գործին ներառելու կարևորությունը: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպման ընթացքում խորհուրդ են տվել թույլ տալ կանանց աշխատել և երեխաներին կրթություն ստանալ:

Չավուշօղլուն խոսել է նաև Քաբուլի օդանավակայանի գործարկման և կանոնավոր թռիչքների սկսելու մասին: Նա նշել է, որ այս համատեքստում Թուրքիան ակնկալիքներ ունի օդանավակայանի անվտանգության ապահովման հարցում:

--00--ԱԹ