N զորամիավորումում ամփոփվել են ուսումնական տարվա 3-րդ եռամսյակի արդյունքները

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14,  24 News

ю

Հոկտեմբերի 14-ին N զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա 3-րդ եռամսյակի արդյունքներն ու նախանշվել հաջորդ եռամսյակի անելիքները։

Զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են մարտական պատրաստության, մարտական հերթապահության, զինվորական կարգապահության, թիկունքի ու տեխնիկական ծառայությունների վիճակի և այլ հարցերի վերաբերյալ։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առկա խնդիրներին ու բացթողումներին, քննարկվել են դրանց լուծման հնարավոր ուղիները:

Զորամիավորման հրամանատարն ամփոփել է խորհրդակցության արդյունքները, տվել հանձնարարականներ և սահմանել կատարման ժամկետներ։ Լավագույն զինծառայողներն արժանացել են խրախուսական պարգևների։

--00--ԱՀ