«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ԵՄ անդամ երկրիների դեսպաններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միջազգային գործիքների իրացմամբ շարունակում են իրազեկել հայ ռազմագերիների խնդիրների, Հայաստանի սահմանների, Արցախի և մի շարք այլ ազգային և կենսական խնդիրների վերաբերյալ: Չնայած այս հանգամանքին, արձանագրվում են դեպքեր, երբ իրավապահներն անգամ թույլ չեն տալիս բազմաթիվ կապեր ու փորձ ունեցող ընդդիմադիր  պատգամավորների մեկնել արտասահմանյան գործուղումների: 

Խմբակցությունները համատեղ նամակով իրազեկել են նաև Հայաստանում ընդդիմադիր երեք պատգամավորների ապօրինի կալանավորման, քաղաքական հետապնդումների, օրենքների սելեկտիվ կիրառման և ընդդիմությանը վերապահված գործիքակազմի իրացման խոչընդոտների մասին: 

Իրազեկումները հասցեագրվել են թվով 34 հասցեատիրոջ։

--00--ԱՀ

Տեսանյութեր