Զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 60-ը․ Բեյրութում ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Աշխարհ

Բեյրութում փոխհրաձգությունների ժամանակ զոհվածների թիվը հասել Է վեցի: Տուժել Է ավելի քան 60 մարդ: Հոկտեմբերի 14-ին այդ մասին հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով բժշկական աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լիբանանի մայրաքաղաքում փոխհրաձգությունները շարունակվում են, տեղ-տեղ բռնկում են հրդեհներ: Որոշ ժամանակ առաջ բանակն սկսել Է զրահատեխնիկա տեղափոխել Լիբանանի մայաքաղաքի փողոցներ՝ մարդկանց հորդորելով հեռանալ Բեյրութի արեւմուտքի Էթ Թայունի եւ Բադարոյի շրջաններից, որտեղ անհայտ դիպուկահարները կրակ են բացել բողոքավորների եւ զնվորական պարեկների վրա, որոնք ապահովում Էին անվտանգությունն Արդարադատության պալատի մոտ: Հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը նախազգուշացրել Է, որ «զինվորականները կրակ կբացեն ցանկացած անցորդի վրա, ով փողոց դուրս կգա զենքով»:

Ներկայումս զինվորականները սանրում են շենքերի ստոին հարկերը, որտեղ, նանց կարծիքով, կարող են գտնվել զինված անձինք, ինչպես նաեւ հսկում են մերձակա շենքերի տանիքները, որոնց վրա կարող են լինել դիպուկահարները: Բացի դանից, բանակը նախազգուշացրել Է, որ նետված՝ ձեռքի նռնակներից մեկը չի պայթել, ուստի զինծառայողները պետք Է ստուգիչ պայթեցում կատարեն: Ուղերձով ժողովրդին Է դիմել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին, որը քաղաքացիներին կոչ Է արել «պահպանելու հանդարտություն եւ թույլ չտալու երկրի սահք դեպի երկպառակություն»: Կառավարության ղեկավարը դիմել Է Լիբանանի բանակին եւ ուժային կառույցներին՝ Էթ Թայունի եւ Բադարոյի շրջաններում անվտագությունն ապահովելու եւ անկարգություններ հրահրողներին բռնելու պահանջով: Ավելի վաղ «Աս Սահել» հսպիտալի ընդունարանի բաժանմունքի բժիշկները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ առնվազն մեկ ակտիվիստ Է մահացել եւ ութը վիրավորվել:

--00--ԿԿ

Տեսանյութեր