Ոստիկանապետ Վահե Ղազարյանն անմիջապես պիտի հրաժարական ներկայացնի. Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանի պնդմամբ՝ երեխաների աչքի առաջ նրանց հոր նկատմամբ բռնություն գործադրող ոստիկանները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։

«Մտքներովդ չանցնի ծառայողական քննությամբ բավարարվել, ոստիկանապետ Վահե Ղազարյանն անմիջապես պիտի հրաժարական ներկայացնի և ազատվի պաշտոնից: Սրանց բոլոր անմիջական ղեկավարները պետք է հեռացվեն ոստիկանությունից:

Այս իշխանությանը հեռացնելուց հետո Ոստիկանության բարձրաստիճանից մինչև կրտսեր կազմում ծառայողների 100 տոկոսին անմիջապես պետք է ազատել ու 0-ից ձևավորել նոր ոստիկանություն»,- նշել է Բաբայանը։

--00--ԱԹ