«Ճանապարհորդում եմ առանց քովիդ» հավելվածը հուսալի և հարմար է. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

«Ճանապարհորդում եմ առանց քովիդ» հավելվածը հուսալի և հարմար է, դրա շնորհիվ եվրասիական տարածաշրջանում վերականգնվեցին թռիչքներն ու օդային հաղորդակցությունները։ Այս մասին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների առցանց համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ հավելվածն արդեն օգտագործում են հարևան երկրներում՝ այդ թվում և Մոլդովան, Տաջիկստանն ու Ադրբեջանը։ 

«Ճանապարհորդում եմ առանց քովիդ» հավելվածը ստեղծվեց կորոնավիրուսային համավարակի ամենածանր շրջանում, երբ երկրները փակել էին իրենց օդային ու ցամաքային դարպասները՝ վախենալով վիրուսի տարածումից։ Հավելվածի հեղինակը Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամն» է, որը ղեկավարում է ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ Տիգրան Սարգսյանը։ Այս հավելվածն առաջին անգամ կիրառվեց Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի կողմից, որի շնորհիվ գրեթե մեկ տարի դադարեցված հաղորդակցությունն այս երկրների միջև վերականգնվեց։

--00--ԿԿ