Հայաստանին անհրաժեշտ է գիտության ոլորտի կուռ ռազմավարություն․ Անդրեա Վիկտորին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Վիկտորին

Երեկ դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպել է Հայաստանում գիտության զարգացման «Գիտուժ» շարժման ներկայացուցիչներին։ Նրանց հետ դեսպանը քննարկել է գիտության և հետազոտությունների ոլորտում ներդրումների կարևոր նշանակությունը սոցիալ-տնտեսական զարգացման և բարեկեցության համար։

«Հայաստանին անհրաժեշտ է գիտության ոլորտի կուռ ռազմավարություն և հարակից՝ իրականացումն ապահովող բարեփոխումներ` կառավարման, ֆինանսավորման և գիտահետազոտական հաստատությունների էկոհամակարգի ուղղություններով։ ԵՄ-ն այսուհետ ևս հանձնառու է աջակցելու բարեփոխումներին, ներդրումներին և զարգացմանը Հայաստանում»,- նշել է դեսպանը։

--00--ԱԹ

Տեսանյութեր