Ֆրանսիայի դեսպան Անն Լյույոն այցելել է Եռաբլուր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Եռաբլուր

Ֆրանսիայի դեսպան Անն Լյույոն այցելել է Եռաբլուր: Ինչպես հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը, ֆրանսիացի դիվանագետը գրառում է կատարել Twitter-ում:

«Եռաբլուրում ես հարգանքի տուրք մատուցեցի Հայաստանի ֆրանսիական համալսարանի զոհված ուսանողների եւ բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվեցին մարտերում: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված զինվորների ընտանիքներին: Ֆրանսիան աջակցում է տարածաշրջանում բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված կողմերի ջանքերին»,- ասվում է գրառման մեջ:

--00--ԱԹ