Քննարկվում է արցախցիներին 50 և 25 հազարական դրամ տրամադրման ծրագրի հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Հասարակական

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ:

Արցախի խորհրդարանի ղեկավարը ծանոթացել է շտաբի աշխատանքների ընթացքին, իրականացվող ծրագրերին, լսել այդ մասին Շտաբի պետի տեղեկատվությունը, ով, մասնավորապես նշել է, որ 30 և 68 հազարականների տրամադրման ծրագիրն այլևս չի գործում, սակայն ՀՀ կառավարության կողմից քննարկվում է 50 և 25 հազարականների տրամադրման ծրագրի գործարկման հնարավորությունը:

Միքայել Վիրաբյանը նշել է, որ հիմք ընդունելով բնակիչների հետ հանդիպումները, լսելով նրանց բողոքները, առաջարկել է բռնի տեղահանված յուրաքանչյուր անձին պետության կողմից կշռված միջինով տրամադրել ֆինանսական օժանդակություն այն հաշվով, որ նրանք կարողանան հատուցել կումանալ՝ այդ թվում նաև՝ վարձավճարի և սննդի ծախսերը:

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հավանություն է տվել Միքայել Վիրաբյանի տեսակետներին և պատրաստակամություն հայտնել համակողմանի օժանդակել այդ խնդիրների լուծմանը: 

--00--ԿԿ