ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Կառավարության՝ հոկտեմբերի 14-ի նիստի չզեկուցվող հարցերից է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալն ավելացնելու և 2020-ի գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժնի՝ պետբյուջե վճարումից ազատելու նախագիծը։
Ըստ որոշման հիմնավորման՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» բնականոն գործունեության ապահովման համար ԱՍԲ-1 նկարահանման տաղավարի տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացման անհրաժեշտություն կա, որի համար Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել 2021 թ. պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի 377,548.9 հազար դրամի չափով պարտավորությունը չվճարելու առաջարկ։ Այն պայմանավորված է ԱՍԲ-1 նկարահանման տաղավարի տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացմամբ։
--00—ԼՄ