Այս «իշխանությունը» ձեռնտու է շատերին, բայց ոչ Հայաստանին․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Շարմազանով

Ընդդիմության տարբեր հատվածների միջեւ ճաքեր մտցնելու փորձերը միայն «ջուր են լցնելու կապիտուլյանտների ջրաղացին»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Նպատակը կապիտուլյացիա բերած ռեժիմի հեռացումը պետք է լինի եւ վերջ,այլ ոչ թե մեղավորների փնտրտուքը,թե ինչու՞ իշխանափոխություն տեղի չունեցավ եւ ո՞վ էր դրանում «մեղավոր»։

Բոլորս ենք մեղավոր, բոլորս…

Ինչպես բոլոր քաղաքական դերակատարներն ունեիին իրենց «մեղքի բաժինը», երբ 2018թ-ին «իշխանափոխություն օպերացիան» էր իրականացվում։

Մեկիս սխալի չափը մեծ էր,մյուսինը՝ փոքր,բայց սխալական ենք բոլորս։

Ու թող առաջինը քար նետի նա ,ով անբողջությամբ անմեղ է։

Եվ քանի դեռ այս ռեժիմն իշխում է ,մենք արժանի չենք Հայաստանին։

Հաղթանակը բազում ծնողներ ունի, իսկ պարտությունը որբ է։

Կամ իշխանություն ես, կամ ընդդիմություն…երրորդը չկա։

Մեր խնդիրներն էլ, եթե լուծվեն, ապա մենք պետք է լուծենք, քանի որ այս «իշխանությունը» ձեռնտու է շատերին, բայց ոչ Հայաստանին»,- գրել է Շարմազանովը։

--00--ԱՀ