Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 4 837 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

կորոնա

Վրաստանում հոկտեմբերի 13-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 837 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 645 հազար 195 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 586 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 26 մարդ, ընդհանուր մահերի թիվը 9 332 է:

--00--ԱՀ