Հեռախոսահամարի միջոցով ստացեք և կատարեք միջազգային փոխանցումներ․ Ակբա բանկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Հասարակական

Ակբա բանկը առաջինը Հայաստանում գործարկել է հեռախոսահամարի միջոցով քարտից քարտ միջազգային փոխանցումների իրականացման նոր ծառայություն:

Նոր ծառայության շնորհիվ այսուհետ հնարավոր է 24/7 ռեժիմով հեռախոսահամարի միջոցով արտերկիր գումար փոխանցել և ստանալ։ Ծառայությունից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ունենալ acba digital և Ակբա բանկի կողմից թողարկված Visa կամ Mastercard տեսակի քարտ:

Փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ է acba digital-ի «Փոխանցել» բաժնից ընտրել «Քարտից քարտ» տարբերակը, ապա՝ սեղմել «Visa Փոխանցումներ» կոճակը, ընտրել «Հեռախոսահամարով» տարբերակը, մուտքագրել փոխանցումը ստացողի հեռախոսահամարն ու հաստատել փոխանցումը:

Առաջարկվող ծառայության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Նոր ծառայության միջոցով քարտից քարտ փոխանցումներ կատարելու և ստանալու համար հասանելի երկրների ցանկը ներկայացված է այստեղ:

Բանկի կողմից առաջարկվող դրամական փոխանցումների մյուս ծառայություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

Արագ փոխանցումների համակարգեր՝

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: